Կորեական թերակղզում տիրող իրավիճակը՝ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն քննարկման թեմա
«Ջրածնային ռումբ փորձարկելու մասին Կորեայի Ժողովրդա-դեմոկրական Հանրապետության հայտարարությունների ֆոնին Կորեական թերակղզում միջուկային խնդրի կարգավորման հարցի շուրջ կարծիքներ են փոխանակվել: Մտահոգություն է հայտնվել Փհենյանի գործողությունների կապակցությամբ, որոնք անմիջականորեն խախտում են ՄԱԿ ԱԽ գործող բանաձեւերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ,որը հրապարակվել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովի և Հյուսիսային Կորեայի հետ քաղաքականության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
