Ով կդառնա Հայաստանում «Իվանիշվիլի»

Խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով փաստացի դրվելու է Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, գրեթե ժամանակ չի մնացել: Չնայած ժամանակի սղությանը, թե իշխանական ու թե ընդդիմադիր դաշտում դեռ հստակություն չկա։ Իշխանական հատվածում առավել եւս լիակատար անորոշություն է, ինչպես գիտենք հունվարի հինգից Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդ է գնացել եւ դեռեւս գտնվում է արտերկրում։ Նա կվերադառնա շաբաթվա վերջ ու հունվարի 15-ից հետո որոշակի կլինի, թե ովքեր են մեկնելու «ռազմաճակատ»։ Մինչ այս պահը Սերժ Սարգսյանը չի մերժել եւ ոչ մեկին, քանզի բոլոր առաջադրումներից էլ օգտվելու է կուսակցությունը ու բոլորի բերած ձայներն ուղղվելու են ՀՀԿ-ին, մի քանի մարդկանց է միայն ռեալ ասել, թե ով որտեղ է առաջադրվելու։ Սակայն կա ուժային կառույցների, վարչական ռեսուրսի, եւ անշուշտ թաղային հեղինակությունների ուղղորդման անհրաժեշտություն, ու շատ կարեւոր է, թե Սերժ Սարգսյանը այդ ռեսուրսները որ ռեյտինգային թեկնածուի կողմը կուղղորդի։ Որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ բազմաթիվ թեկնածուներից հաշվված մարդիկ են ընդամենը անցնելու խորհրդարան, յուրաքանչյուր մարզից, որը համարվում է ընտրատարածք, լավագույն դեպքում երկու թեկնածու։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ հարաբերական անդորրի պայմաններում ձեռքերը ծալած չեն նստում նաեւ Կարապետյանները՝ Կարեն ու Սամվել։ Հունվարի առաջին օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում  հավաք է  կազմակերպել։ Տոնական սեղանի շուրջ առավելապես առաջիկա քաղաքական գործընթացներն են քննարկվել։ Հրավիրված են եղել տարբեր մարզերից ներկայացուցիչներ, այսպես կոչված, պատգամավորության թեկնածուներ, ինչպես նաեւ գործող պատգամավորներ, որոնք ազդեցություն ունեն իրենց տարածաշրջաններում: Վարչապետը քննարկել է, լսել է, թե ով որ մարզում որքան ռեսուրս ունի, հավաքին մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Ակնհայտ է, որ իշխանության ազդեցիկ դեմքերից յուրաքանչյուրը հավակնում է ապագա խորհրդարանում ամենաշատ թվով պատգամավորներ ունենալ։ Ուրվագծվում է նաեւ ընդդիմադիր թեւը՝ Սեյրան Օհանյանի շուրջ է կարծես լայն կոնսոլիդացիա ձեւավորվում՝ Համախմբում կուսակցություն, Վիկտոր Դալլաքյանի Երրորդ հանրապետություն, Արթուր Բաղդասարյան, Ազատ դեմոկրատներ եւ այլն։ Օդում կախված է մնում Ծառուկյանի վերադարձի թեման։ Մենք այս մասին ավելի վաղ գրել ենք, որ Կարապետյանները հետեւողական ջանքեր են դնում վերադարձը տապալելու համար, քանի որ այն կարող է ամբողջովին փոխել ներքաղաքական վերադասավորումները։ Այդ վերադարձին կողմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ որքան էլ Ծառուկյանի հետ հարաբերությունները հիմա ջերմացել են ու Սերժ Սարգսյանը տարեվերջին հաճախ է հյուրընկալել Ծառուկյանին, բայց կա անկանխատեսելիության հավանականություն, որ Ծառուկյանը ինչ որ պահի կարող է անվերահսկելի դառնալ, վրեժխնդրության զգացողության տակ իշխանությունը վերցնելու ռեալ վտանգ առաջացնել։ Սերժ Սարգսյանի մտավախություններն արդարացված են, որովհետեւ եթե Կարապետյաններն էլ սեփական խաղը տանեն, ապա Սերժ Սարգսյանի դիրքերը կարող են սասանվել։ Մյուս կողմից Կարապետյանները նույնպես վստահ չեն, որ ինչ-որ պահի կարող են իրենց կողմը բերել Գագիկ Ծառուկյանին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ իրենց ապահովագրում են իսկազբանե փորձելով չեզոքացնել Ծառուկյանի գործոնը։ Հայաստանի քաղաքական կյանքում կարծես թե Իվանիշվիլու օրինակի հետեւորդների պակաս չի զգացվում։ Սերժ Սարգսյանն իր հերթին է ցանկանում դառնալ հայաստանյան Իվանիշվիլի՝ քաղաքական վերահսկողության տեսանկյունից։ Նա կարծում, որ կարող է ամենաբարձր ձայները հավաքել, նշանակել ԱԺ նախագահ, վարչապետ, իսկ ինքը կուսակցության ղեկավարի պաշտոնում խաղացնել բոլոր թելերը, Սամվել Կարապետյանն էլ իր հերթին։ Հենց այս համատեքստում է կարեւոր Ծառուկյանի դերակատարումը, ու Սամվել Կարապետյանի գործողությունները, թե ինչպես կմտնի խաղի մեջ։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am