Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: hayeli.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ Նարինե Հովհաննիսյանը, նշելով, որ ազատվել է իր դիմումի համաձայն. «Ես նախարարություն եմ եկել դպրոցից և հիմա կրկին ցանկություն ունեմ վերադառնալ դպրոց»: Հարցին, թե իր ազատումը որքանո՞վ է կապված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ ունեցած հարաբերություններով, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Մկրտչյանի հետ ես աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունեմ, ես նրա հետ վաղուց եմ աշխատել՝ դեռ նրա նախկին պաշտոնավարման փուլում: Ավելին՝ ես հիմա էլ եմ շարունակելու աշխատել պարոն Մկրտչյանի հետ, իբրև նախարարի խորհրդական: Դպրոց գնալը եղել է իմ անձնական որոշումը, ընդ որում ոչ սովորական դպրոցի ընտրությունը նույնպես պատահական չի եղել: Ես հասկացա, որ պետք եմ հենց այդ երեխաներին»,- նշեց Ն. Հովհաննիսյանը: Նշենք, որ ԿԳ նախարարի հրամանով Նարինե Հովհաննիսյանը հասարակական հիմունքներով նշանակվել է խորհրդական՝ աջակցելու հանրակրթության, մասնավորապես ներառական կրթության բարեփոխումներին և համընդհանուր ներառականության ծրագրի ներդրմանը: Միաժամանակ Նարինե Հովհաննիսյանը նշանակվել է Թիվ 1 հանրակրթական հատուկ կրթահամալիրի տնօրեն / նախկին Վարդաշենի հատուկ դպրոց/, որտեղ սովորում են կյանքի դժվարին պայմաններում հայտնված և վարքի շեղում ունեցող երեխաներ: Նշենք, որ Նարինե Հովհաննիսյանը նախարարության վարչության պետի պաշտոնում աշխատում է 2003 թվականից, մինչ այդ եղել է Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն: Նարինե Հովհաննիսյանը այն հազվագյուտ պաշտոնյաներից է, ով միշտ հասանելի է եղել լրագրողների համար, աշխատել է բաց և թափանցիկ՝ երբևէ չխուսափելով ծանր ոլորտի ամենասուր հարցերից: Հավելենք, որ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պարտականնությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Նոնա Սահակյանի վրա:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am