«Մենք պետք է աշխատենք մեր հասարակություններում կանխելու բռնի ծայրահեղականությունը». Կուրց
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացրել իր նախագահության հիմնական առաջնահերթությունները։ Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է 2000 թվականից այս կողմ արդեն երկրորդ անգամ ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը և նպաստել ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության հաստատմանը: «Մեր նպատակն է ԵԱՀԿ ամբողջ գործիքակազմի միջոցով հասնել Եվրոպայում անվտանգության և կայունության հաստատմանը: Մենք պետք է աշխատենք մեր հասարակություններում կանխելու բռնի ծայրահեղականությունը»,- ասել է Կուրցը:
