Ադրբեջանի ափերի մոտ բեռնանավ է այրվում
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Կասպից ծովում՝ Խաարա Զիրյա կղզու մոտակայքում, այրվում է «Ակադեմիկոս Զարիֆ Ալիև» բեռնանավը։ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել 1 նավ և ուղղաթիռներ։ Նավի տարողությունը կազմում է 52 վագոն։
