Հոլիվուդի աստղերը Թրամփի երդմնակալության նախօրեին կատարել են I Will Survive երգը. տեսանյութ
Հոլիվուդյան ամենահայտնի աստղերը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին կատարել են լեգենդար երգչուհի Գլորիա Գեյնորի I will survive երգը։ Հոլովակը հրապարակվել է YouTube-ում՝ W Magazine-ի էջում։ Էմմա Սթոունը, Էնդրյու Գարֆիլդը, Նատալի Պորտմանն ու մի շարք աստղեր կատարում են «I Will Survive» երգը:
