Դեկտեմբերին Իրաքում եւ Սիրիայում ոչնչացվել է 2.5 հազար գրոհային.ԱՄՆ
ՏԱՍՍ-ը փոխանցում է,որ միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտնել է,որ ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան դեկտեմբերին Իրաքում եւ Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» 2.5 հազար գրոհայինի: Ավելի վաղ Ուորենը հայտնել էր, որ դեկտեմբերին սպանվել է ԻՊ 10 պարագլուխ, այդ թվում նրանք, ովքեր մասնակցել են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպմանը:
