Նիլս Մույժնիեքսը դատապարտել է
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը Twitter-ի իր միկրոբլոգում խստապես դատապարտել է Բաքվում երեկ հանրահայտ բլոգեր Մեհման Հուսեյնովի առևանգումն ու կտտանքների ենթարկելը.«Պետք է վերջ տրվի քաղաքացիներին ահաբեկելու, նրանց հետ վատ վարվելու, կալանավորելու ու տուգանելու փաստերին»։
