Մենք աջակցում ենք Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցությանը.Չավուշօղլու
«Գրուզիա օնլայն» գործակալությունը հայտնում է,որ Անկարայում վրաց-թուրքական բանակցությունների շրջանականերում տեղի է ունեցել Մեւլեթ Չավուշօղլուի եւ Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը, որի ավարտին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լիովին աջակցում է Թբիլիսիի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ցանկությանը եւ հույս հայտնել, որ ամենակարճ ժամկետներում իրականություն կդառնա Թբիլիսի-Բրյուսել պայմանավորվածությունները: Կողմերը նկատել են, որ այս տարի կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
