Թրամփի դեմ կոմպրոմատի մասին լուրերը հերյուրանք են․ Պեսկով
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է,որ Կրեմլում չունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ, այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին հերյուրանք է: CNN հեռուստաալիքը հաղորդել էր այն մասին, որ ռուս գործակալները կոմպրոմատ ունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Հեռուստաալիքի տվյալներով՝ կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Իսկ BuzzFeed պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որը կայքի պնդմամբ, հիմք է հանդիսացել հաշվետվության համար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կախարդների քաղաքական որս» է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե ռուսական հատուկծառայություններն ունեն անձնամբ միլիարդատիրոջը վարկաբեկող նյութեր ։
