Նոր մանրամասներ. ահաբեկչություն՝ Աֆղանստանում
Աֆղանստանի Կանդագար քաղաքում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը, հաղոդում է Reuteres գործակալությունը։Զոհվել է 11 մարդ, 18-ը տուժել է, դեսպանը՝ վիրավորվել։ Կապված դիվանագետների մահվան հետ՝ ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել։ Պաշտոնական Աբու-Դաբիի տվյալներով՝ զոհերը եղել են հումանիտար առաքելության աշխատակիցներ, որոնք զբաղվել են կրթական գործունեությամբ և զարգացման ծրագրերով։ ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են բոլոր դրոշները։
