ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախօրեին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների արդյունքները, առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կրման պայմանների և առաջնագծի ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին, հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը