Կաշառակերության գործով մեղադրանք՝ Պան Գի Մունի ազգականներին
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորն ու զարմիկին կաշառակերության գործով, հայտնում է Reuters-ը։ Փաստաթղթի համաձայն, Պան Գի Մունի զարմիկ Պան Չու Հյոնը և նրա եղբայրը՝ Պան Գի Սանը, մեղադրվում են մերձավորարևելյան երկրի ներկայացուցիչներին գնելու նպատակով համաձայնության գալու մեջ։ Գործակալության տեղեկություններով՝ գործը կապված է Վիետնամում 800 մլն դոլար արժողությամբ համալիրի վաճառքի հետ։
