Ժնևում շարունակվում են Կիպրոսի հարցով բանակցությունները
«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ կիպրական խնդրի կարգավորման բանակցությունները այսօր շարունակվել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ: Այսօրվա քննարկման թեմաների օրակարգում կղզու ղեկավարման ու իշխանության բաշխման հարցերն են, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը։
