ՌԴ հատուկ ծառայությունները կոմպրոմատ ունեն Թրամփի դեմ
ԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից 2-էջանոց ակնարկում հայտնել է հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին միլիարդատիրոջ վերաբերյալ կոմպրոմատի մասին, որն ունեն ռուս գործակալները։ Այս մասին փոխանցում է CNN-ը։ Կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Այսպիսով՝ ԱՄՆ հատուկծառայությունները եկել են եզրակացության, որ Ռուսաստանը կոմպրոմատ է ունեցել նախագահի երկու թեկնածուների վերաբերյալ, սակայն բացասական տեղեկություններ հրապարակել միայն Հիլարի Քլինթոնի մասին։ CNN-ի տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ստուգել այդ տվյալների իսկությունը։Թրամփի թիմում, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյում և ԱՄՆ Ազգային հետախուզությունում այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
