Ինչու՞ է Թրամփը գովում Պուտինին, Էրդողանին. Աշխարհը պատրանքների՞, թե՞ տրագիֆարսի շեմին

Տասը օրից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնելու է Դոնալդ Թրամփը, ով մի քանի առիթներով հավաստիացրել է, որ մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդելով, թե «միայն անմիտներն ու հիմարները կարող են դա սխալ համարել»: «Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք ողջ աշխարհով մեկ, և կարիք չկա դրանց ևս մեկը ավելացնել», - հայտարարել է հունվարի 20-ից պաշտոնը ստանձնող ԱՄՆ-ի նախագահը: Թվիթերյան այս գրառումից մեկ օր առաջ հրապարակվել էր ամերիկյան հետախուզության հատուկ զեկույցը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել կիբերհարձակումներ իրականացնել ամերիկյան վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ նպատակ ունենալով աջակցել Թրամփի հաղթանակին: Ավելի վաղ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերին ծանոթանալուց հետո Թրամփը կարգադրել էր իր աշխատակազմին լիազորությունները ստանձնելուն պես գործողությունների ծրագիր մշակել՝ նման կիբերհարձակումները ակտիվորեն կանխելու համար: Մոսկվան հերքում է ԱՄՆ-ի պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին: Արդյո՞ք Թրամփը կիրականացնի իր խոստումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Սառը պատերազմին» հաջորդած 25 տարիների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում եղել են աղմկահարույց փոխադարձ մեղադրանքներ, թյուրիմացություններ և հիասթափություններ: Վաշինգտոնում մերթ ցանկացել են ռուսներին համարել վստահելի գործընկերներ, մերթ անվանել են թույլ տնտեսությամբ տարածաշրջանային տերություն: Մոսկվայում մերթ ցանկացել են Ամերիկայի հետ հաստատել ռազմավարական համագործակցություն, մերթ ոգևորվել են ԱՄՆ-ի առաջնորդած արդիական աշխարհակարգն ավերելու ծրագրով: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հաճախ կլինեն մրցակցային և նույնիսկ թշնամական: Հիմարություն կլինի մտածել, թե լիդերների անձնական մտերմությունը և համաձայնության հասնելու ունակությունը թույլ կտան վերացնել առկա խնդիրները: Էլ ավելի մեծ հիմարություն կլինի լռության մատնել ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության չափազանց մտահոգիչ հանգամանքը, նույնիսկ, եթե դրա մասին խոսելն անհարմար է», -The New York Times-ում գրել է Քարնեգիի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը։ 2017-ին եվրոպական առանցքային երկրներում ընտրություններ են, դրանք են դառնալու մարտի մյուս դաշտը: Արդեն իսկ եվրոպական երկրներում ընտրությունների վրա ազդելու մեղադրանքներ են հնչում` ուղղված Ռուսաստանին: ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Ուկրաինան, որի ճակատագիրը մեծ կարևորություն ունի Եվրոպայի և Ռուսաստանի համար: ԱՄՆ-ն պետք է ընդունի համատեղ ջանքերով «Իսլամական պետության» դեմ միասին պայքարելու, կամ, օրինակ, Չինաստանին զսպելու Ռուսաստանի առաջարկները: Սիրիայում Ռուսաստանի կեցվածքը, կարծես շատ ավելի է մեծացրել ահաբեկչության վտանգը: Գումարած` ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններ, ՌԴ-Եվրոպա, ԱՄՆ-Թուրքիա... Մի խոսքով` անորոշությունների շարան: 1917թ. ապրիլի 2-ին Կոնգրեսի առաջ հիմնավորելով Գերմանիային պատերազմ հայտարարելու խնդրանքը՝ Վուդրո Վիլսոնն իր նախագահության օրոք արտաբերեց ամենաաղմկալի ասույթներից մեկը. «Աշխարհը պետք է անվտանգ դարձնել ժողովրդավարության համար»: Հաջորդ սերնդի ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը հրապարակեցին Ատլանտյան խարտիան, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակից երկրներին պարտավորեցնում էր պաշտպանել ժողովուրդների իրավունքը՝ ընտրելու կառավարման այնպիսի ձև, որի ներքո նրանք ցանկանում են ապրել: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը պնդում է, որ Ամերիկայի ազգային անվտանգությունը կախված է արտասահմանում ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածումից՝ գրում է Ջեյմս Տրաուբը Foreign Policy-ում: Բայց Դոնալդ Թրամփը, որը ստանձնում է նախագահի պաշտոնը Վիլսոնի ելույթից 100 տարի անց, կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը չի կիսում այդ համոզմունքները՝ կարծում է հոդվածագիրը: Նորընտիր նախագահի հարձակումները լրագրության, քննադատների և քաղաքական հակառակորդների վրա հստակ ցույց են տալիս, թե ինչքան է նա ատում ժողովրդավարական նորմերը: Նա նաև արհամարհում է միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են փախստականներին ընդունելու պարտավորվածությունը կամ կտտանքներից զերծ մնալը: Արտասահմանում ժողովրդավարական նորմերը նրան ամենաքիչն են հետաքրքրում: Համաշխարհային առաջնորդները, որոնց նա գովում է, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, բռնապետներ են, որոնք իրենց քննադատողներին ուղարկում են բանտ կամ գերեզմանոց՝ փաստում է Տրաուբը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ցանկանում աշխարհն անվտանգ դարձնել ժողովրդավարության համար: Վիլսոնը կարծում էր, որ ավտոկրատ կառավարությունները, որոնց գործողությունները ղեկավարում են առաջնորդների եսասեր շահերը, այլ ոչ թե քաղաքացիների ցանկությունը, կոչնչացնեն «խաղաղության համաձայնագիր» սերմանելու ջանքերը: Եթե ԱՄՆ-ը չղեկավարի ժողովրդավարական և լիբերալ սկզբունքների առաջխաղացումը, ինչպես արել են վերջին 100 տարիների ընթացքում, ոչ մեկը չի անի: Եվ այդ վակուումը կլցվի այն մեկով, որի արժեքները ո՛չ ժողովրդավարական են, ո՛չ լիբերալ: Ամերիկան կրկին հզոր դարձնելու Թրամփի խոստումը կվերածվի տրագիֆարսի՝ եզրափակում է հոդվածագիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում «Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am