Դոնալդ Թրամփը իր փեսային նշանակել է որպես Սպիտակ տանն իր խորհրդական (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը իր փեսային նշանակել է որպես Սպիտակ տանն իր խորհրդական։ Ինչպես Թրամփի անցումային խմբի պաշտոնյաներն են ասում, Ջարեդ Քուշների պարտականությունների մեջ են մտնելու առեւտրին ու Մերձավոր Արեւելքին առնչվող հարցերը։ Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսին Քուշների փաստաբանն ասել է, թե Քուշները ծրագրում է հրաժարվել անշարժ գույքի իր ընտանեկան ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից եւ բոլոր բաժնեմասերից ու արտասահմանյան ներդրումներից։ Կոնգրեսի դեմոկրատ 6 անդամներ նամակ են հղել երկրի արդարադատության նախարար Լորեթա Լինչին եւ կառավարությանն առընթեր ԱՄՆ-ի Կառավարական էթիկայի գործակալությանը՝ մատնանշելով 1967 թվականին ընդունված այն օրենքը, որի համաձայն պետական պաշտոնյաները չեն կարող այն գործակալությունում, որտեղ իրենք են աշխատում, աշխատանքի ընդունել իրենց ընտանիքի անդամներին։ Սակայն ինչպես Քուշների փաստաբանն է ասում, այդ օրենքը չի վերաբերում նախագահին, քանի որ Սպիտակ տունը չի համարվում գործակալություն։ Այս ընթացքում Սենատը սկսում է ամենապահպանողական սենատորներից Ջեֆ Սեշընզին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու հարցով լսումներ։ Դեմոկրատները մտահոգություն են արտահայտում քաղաքացիական իրավունքների ու ներգաղթի նկատմամբ Ալաբաման ներկայացնող Սեշընզի կարծր դիրքորոշման առնչությամբ։ Այս շաբաթվա ընթացքում Սենատը քննարկելու է տարբեր պաշտոններում Թրամփի ներկայացրած 8 թեկնածունների հարցը, որոնցից առաջինը Սեշընզի հարցով է անցկացվում։ Հաստատման համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն։ Սակայն դեմոկրատները չունեն նրա նշանակումը մերժելու ուժ, քանի որ կազմում են փոքրամասնություն։ Դեմոկրատներն ասում են, թե Թրամփի ներկայացրած թեկնածուները փաստաթղթեր ներկայացնելու եւ կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու նպատակով համապատասխան տեղեկություններ տալու համար շատ երկար ժամանակ են պահանջում։ Թրամփը կանխատեսում է, որ Սենատը կհաստատի իր ընտրած բոլոր թեկնածուներին։ Ի դեպ, քննարկումները կարող են անցկացվել մինչեւ նախագահի երդմնակալության արարողությունը, սակայն թեկնածուների հաստատումը կարող է տեղի ունենալ միայն նախագահի պաշտոնամուտից հետո։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am