Դոն Պիպոյի «սալյուտն» ու Գեներալ Մանվելի չեզոքացումը

Արդեն մի քանի օր է հայաստանյան հեռուսաընկերություններից մեկով ֆիլմ է ցուցադրվում Արթուր Ասատրյանի մասին, փառաբանվում է սույն անձնավորությունը, նրա կատարած բարի գործերը, նրա անցած ուղին: Արթուր Ասատրյան անուն-ազգանունը Հայաստանում քչերին է հայտնի, իսկ ահա Դոն Պիպո, որը նույնն է, հատկապես քրեական աշխարհում բոլորը գիտեն:Ու գիտեն այս մարդուն որպես քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ եւ ամենազդեցիկ մարդկանցից մեկը, որը տեւական ժամանակ է ապրում է Իտալիայում, բայց նրա  թուրը կտրում է անգամ Գեներալ Մանվել Գրիգորյանի վրա։  <<Մարդու արժեքը ճիշտ ապրելն է, միայն ազնիվ մարդը կարող է ուժեղ լինել>> սա Դոն Պիպոյի կյանքի բանաձեւն է, այս բառերով  ազդարարվում է ֆիլմը  ու 1.5 ժամ  ներկայացնում  հերոսին, որպեսզի ինչպես  հեղինակն է ասում մեր մեր հայրենակից Արթուր Ասատրյանին ներկայացնի մարդկային տեսակը, մեծագույն արժանիքները, բացահայտել նրա կատարած գործերը, որպեսզի հայրենիքում ճիշտ ճանաչեն մեր հայրենակցին՝ ազնիվ հայորդուն: Իտալական մեղեդու հնչյունների ներքո հաղթանդամ միլիոնատերը ամբողջ ֆիլմում ցույց է տալիս իր հարստությունը, խանութից ռեստորան գնում, շքեղ նվերների մասին խոսում, խոսում անգամ արվեստի գործերի մասին, իր նախասիրությունների, սիրած կերակուրների։ Ապա հեռուստադիտողին ներկայանում է իբրեւ հմուտ որսորդ, որը վայրի խոզ է սպանում ու իր ձեռքով էլ կերակուր պատրաստում։ Նա նաեւ նվագում է,ասում է՝ դեռեւս փոքր ժամանակվանից, ներկայանում է որպես արվեստասեր, ներկայացնում են իբրեւ բարերար, որն անգնահատելի գործեր է արել հայրենի երկրի ու ժողովրդի համար: Նրա մասին կարծիքներ են հայտնում հանրահայտ ու հարգանք վայելող անձինքն՝ մտավորականներ, արվեստագետներ , գործարարներ, ինչպիսիք  Միքայել Պողոսյանը, Հարություն Մովսիսյանը այլք։ Նրանք պատմում են, որ ուրախ են ու երջանիկ, որ ճանաչում են Արթուր Ասատրյանին։ Անգամ խոսվում է նրա դատվածության մասին ու լղոզվում, որ ընդամենը ինքը նստել է ու հանցագործություն չի կատարել: Իհարկե, այս համատարած հիացմունքը բացատրություն ունի՝ փողը մութ տեղը լույս է տալիս ու  այդ շլացնող լույսի տակ խամրում ցանկացած մութ անկյուն… Ֆիլմը դիտելիս   անծանոթների մոտ միամիտ հրճվանք կարող է առաջ գալ, որ բացահայտել է նոր Ազնավուր, Քրքոյան կամ մեկ այլ բարերար, որի վրա կարելի է հույս դնել, բայց կա նաեւ գրքի մյուս երեսը, որի մասին տեղյակ են շատ շատերը, վստահ ենք՝ նաեւ ֆիլմի հեղինակները: Ըստ մամուլի՝ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը,  լքել է Էջմիածինը և տեղափոխվել Մոսկվա: Սակայն  Մոսկվայում ևս երկար չի մնացել, իսկ պատճառը կրկին նույնն էր՝ կոնֆլիկտը, իսկ այս անգամ այդ կոնֆլիկտը կապված էր ոչ ավել, ոչ պակաս հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու (Արմեն Հարությունյանի) հետ, ով մահացել է 2010 թվականին: Այս կոնֆլիկտը ևս չի լուծվել և Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան: Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը: Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Մի քանի տարի է, ինչ Էջմիածնում կառուցվում է նրա առանձնատունը:Ի դեպ, որ Պիպոյի տունը կառուցում են ոչ թե հայ, այլ իտալացի շինարարներ: Ռուսական «Данвеста»-ի միակ սեփականատերը նույնպես նա է: 2013 թվականին Իտալիայի իշխանությունները Դոն Պիպոյի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել՝ քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության հետ կապված: Սակայն ոչ հետախուզումը, ոչ էլ ճգնաժամը Ասատրյանին չխանգարեց մեծացնել «Данвеста»-ի կրպակների ցանցը՝ հասցնելով մինչև մի քանի հարյուր կրպակի: Իսկ հետախուզումից նա ազատվեց շնորհիվ իր կրիմինալ կապերի: Պիպոն ժամանակ առ ժամանակ այցելում է նաեւ Հայաստան, մասնակցում էլիտար խնջույքներին՝ հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Սակայն այս տարիներին նրա ու Գրիգորյանների հարաբերություններում ոչ մի միլիմետր դրական տեղաշարժեր չեն կատարվել, երկու կլանները հարատեւ պայքարի մեջ են միմյանց հետ: Ամենաթարմ դեպքը երկու տարի առաջ էր: Էջմիածնում մեքենաների վազանցի պատճառով  Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների հետ բանավիճել ու կրակոցներ էր արձակել Էջմիածնում հայտնի Արմանը, որը Պիպոյի մտերիմներից է: Արդյունքում՝ ոտքի հատվածում հրազենային վերք էր ստացել Սեյրան Սարոյանի եղբորորդին:Այս միջադեպը շարունակություն էլ ունեցավ, գեներալների մարդիկ առեւանգեցին Արմանի եղբոր կնոջը, բայց ամենակարող Պիպոն հարցերը կրկին լուծեց: Ինչեւէ, այսքան չէինք մանրամասնի, եթե ֆիլմը նրան բացահայտեր երկու երեսով, բայց միայն այն, որ Պիպոն հերոսական լույսի ներքո է ներկայացվում, «սալյուտներ» կրակում ու այն էլ իշխանական ազդեցության եթերից, արդեն կասկածների տեղիք է տալիս, որ  նախկին ու ներկա հանցագործի, գողականի հետ հեռահար պլաններ կան: Իսկ գուցե Հայաստանում նորից սկսվելո՞ւ է Դոն Պիպոյի ժամանակը, որն իր հերթին կնշանակի գեներալի ազդեցության թուլացում: Անի Սահակյան

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am