Պոտենցիալ գլխավոր դատախազին ռասիզմի մեջ են մեղադրել
The Independent-ը հայտնում է ,որ ԱՄՆ գլխավոր դատախազի պոտենցիալ թեկնածու Ջեֆ Սեշնսին իրավապաշտպանները մեղադրել են ռասիզմի մեջ: Սեշնսը Ալաբամայի նահանգից ընտրված սենատոր է,ով հռչակվել է ցանկացած օրինագծին դեմ քվեարկելով, որն ինչ-որ ձեւով մեղմացնում էր ներգաղթյալներին ներկայացվող պահանջնեըը՝ ինչպես ապօրինի, այնպես էլ օրինական, ներառյալ արտասահմանյան գիտնականներին եւ ծրագրավորողներին: 2016 թվականին Սեշնսը քննադատել է «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» շարժմանը՝ այն անվանելով արմատական եւ մեղադրելով ամերիկյան քաղաքներում բռնության հրահրման մեջ:
