Սառնամանիքներ՝ Եվրոպայում. կա մոտ 40 զոհ
Եվրոպայում սաստիկ ցրտերի զոհ է դարձել 40 մարդ: Զոհերի մեծ մասը Լեհաստանի բնակիչներ են, որտեղ սառնամանիքից մահացել է 30 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Նշվում է, որ Չեխիայում զոհերի թիվը հասել է 6-ի: Երկու մարդ մահացել է Բելառուսում, ևս երկուսը՝ Իտալիայում, մեկ հոգի Իտալիայում: Նշվում է, որ հիմնականում, Եվրոպայում սառնամանիքների զոհ են դառնում անօթևանները:
