Քերին ներողություն է խնդրել
РИА Новости-ն հայտնել է,որ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին, ով լքում է պաշտոնը ներողություն է խնդրել ԼԳԲՏ համայնքից անցյալում Պետդեպարտամենտի` վերջիններիս հանդեպ ունեցած խտրական վերաբերմունքի համար: «Անցյալում՝ սկսած 1940 թվականից, տասնամյակներ շարունակ, Պետդեպարտամենտը այն պետական և մասնավոր գործատուների շարքում էր, որոնք խտրական վերաբերմունք էին դրսևորել իրենց աշխատակիցներին ընտրելիս` շեշտադրելով սեքսուալ կողմնորոշումը: Այդ պատճառով շատ աշխատակիցներ ստիպված էին հեռանալու Պետդեպից: Շատ թեկնածուների էլ այս հիման վրա մերժում էր տրվում: Սրանք սխալ գործողություններ են, և ողջ Պետդեպի անունից ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տուժել են Պետդեպի այսօրինակ գործողությունների պատճառով»,- ասել է Քերին և ընդգծել է, որ ներկայումս Պետդեպարտամենտը հարգում է բազմազանությունն իր աշխատակազմում:
