Էրդողանն ու Ցիպրասը քննարկել են
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել Կիպրոսի հիմնախնդրի շուրջ,կողմերը զրույցի ընթացքում կարևորել են Ժնևում ՄԱԿ-ի գլխավորությամբ ինտենսիվ բանակցությունների մեկնարկն ու դրա շրջանակում կողմերի ցուցաբերած կառուցողական մոտեցումը:
Նշենք, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժնևյան բանակցությունները նկարագրել է որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»: Կիպրոսի կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:
