Ինչ են խոսել Օբաման եւ Թրամփը
ABC-ի փոխանցմամբ, Սպիտակ տունը հայտարարություն է տարածել,ըստ որի հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի եւ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ, որից Օբաման գոհ է մնացել: Թրամփը բաց եւ հաղորդակցվող մարդ է եւ կարողանում է հստակ տարբերել նախընտրական պայքարը եւ երկրի կառավարումը,ասված է հայտարարության մեջ:
