Թրամփի փեսան պաշտոն է ստացել
BBC- ի փոխանցմամբ,ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսայն՝ Ջարեդ Քուշները,ով ակտիվորեն մասնակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավին, Սպիտակ տանն այսուհետ զբաղվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությամբ :Աները փեսային առաջարկել է Սպիտակ տանը զբաղեցնել ավագ խորհրդականներից մեկի պաշտոնը: Քուշները ևս, ինչպես Թրամփը, չունի պետական կառավարման փորձ։Նա զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով Նյու Յորքում։ Նրա նշանակումը ԱՄՆ նախասգահի վարչակազմում անսպասելի չէր, սակայն հակասական տրամադրություններ է առաջացրել։ Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այդ նշանակումը օրենքի խախտում է, որը արգելում է խնամիական կապերը և չի հանգեցնի արդյոք շահերի բախման։ «Ջարեդը մեծ ներդրում է ունեցել և եղել է վստահված խորհրդական ողջ քարոզարշավի ընթացքում և անցումային շրջանում, և ես հպարտ եմ, որ նա կարևոր դեր է զբաղեցնելու իմ վարչակազմում»,- հայտարարել է Թրամփը։
