Իրանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել խղճի բանտարկյալներին
ՄԱԿ-ն Իրանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել խղճի բանտարկյալներին ու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել նրանց, ովքեր հացադուլ են հայտարարել։ Նշենք,որ մի շարք իրանցի ակտիվիստներ ու իրավապաշտպաններ, որոնք ազատազրկման են դատապարտված, հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց ապօրինաբար ձերբակալելու դեմ,նրանցից մի քանիսի առողջական վիճակը ծանր է։ ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրը նշել է, որ այդ մարդիկ բանտում են հայտնվել միայն այն բանի համար, որ օգտվել են խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների իրենց իրավունքից։ Այդ մարդկանց հանդեպ դատավարությունները խախտումներով են ընթացել, իսկ մեղադրանքներն էլ անորոշ են։ Այդ մարդիկ ստիպված են իրենց կյանքը վտանգել, որ վիճարկեն դատավճիռների օրինականությունը,ասել է նա:
