Ամերիկան սպասում է Ռուսաստանի հարցերով զեկույցի նկատմամբ Թրամփի վերաբերմունքին

Ամերիկայի հետախուզության գլխավոր հրամանատարն ասում է, թե այսօր, ավելի քան երբեւէ, ինքը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակում: Նա նաեւ դատապարտել է հետախուզական գործակալություններին վարկաբեկելու հարցում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, հանդես գալով Սենատում, ասել է, թե Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում իրականացված կիբերհարձակումների մասին զեկույցը հրապարակվելու է հաջորդ շաբաթ: Նա համոզված է, որ Մոսկվայի նպատակն ընտրությունների վրա իր ազդեցությունը գործելն է եղել: «Սա ամբողջ այդ արշավի միայն մի մասն է եղել: Ռուսաստանը, բացի այդ, իրականացրել է ուժեղ քարոզարշավ, տարածել ապատեղեկատվություն եւ սուտ լուրեր»: Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակումները համարել է պատերազմական գործողություն` դա համարելով Միացյալ Նահանգներում այս բնագավառում բացթողումների արդյունք: «Այսօր մենք չունենք այդ ուղղությամբ մշակված ռազմավարություն, ինչի արդյունքում էլ` չենք տալիս պատասխան»: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հարցականի տակ է դրել հետախուզական գործակալություններից պարբերաբար տեղեկություններ ստանալու կարեւորությունը` մատնանշելով Կենտրոնական հետախուզական վարչության կողմից նախկինում թույլ տրված սխալները: Ազգային հետախուզության պետ Ջեյմս Քլեփերն ասում է, թե «Տարբերություն կա վատատեսության ու արհամարական վերաբերմունքի միջեւ»: Մինչեւ հունվարի 20-ին Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, Կապիտոլիումում աճում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցում երկու կուսակցությունների կողմից ցուցաբերվող համաձայնությունը: Այսօր, ասում են նրանք, եթե ռուսներն են իրականացրել հաքերային հարձակում, վաղը դա կանեն Իրանն ու Չինաստանը: Դա արել են դեմոկրատների օրոք, ու կարող են անել նաեւ հանրապետականների կառավարման տարիներին: Իսկ Թրամփը շարունակում է հայտարարել, որ այս ամբողջ աղմուկն ԱՄՆ-ում ունի զուտ քաղաքական դրդապատճառներ: Զեկույցը նրան էր հանձնվելու ուրբաթ օրը: Սակայն շատ փոքր է հույսը, որ ամիսներ շարունակ դատապարտելով հետախուզական գործակալություններին, նա կարող է փոփոխություն իրականացնել իր դիրքորոշման մեջ:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am