100-ից ավել ավտոմեքենա Կանադայում մնացել է ձյան տակ
CBC News-ը հայտնել է,որ ավելի քան հարյուր ավտոմեքենա մնացել է ձյան տակ Կանադայի Տորոնտո քաղաքում։Վերջին օրերին տեղացած առատ ձյունը նաեւ պատճառ է դարձել մի շարք ավտովթարների: Մի շարք մայրուղիներ փակվել են: Բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան։ Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածք ունեցողները հոսպիտալացվել են: Երթեւեկության համար հատկապես վտանգավոր են գնահատում 401-րդ մայրուղին:
