Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզաների տրամադրումը
Մոսկվայում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը դադարեցրել է վիզաների տրամադրումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին դեսպանությունը համապատասխան հայտարարություն է տարածել: Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցված է մինչև հետագա ծանուցում: Այնուամենայնիվ, շարունակելու է գործել ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հրատապ օգնության ընթացակարգը:
