Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի հարևանությամբ. բախվել են Samand-ն ու BMW-ն. կա 6 վիրավոր

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վանիկ Հակոբյանի վարած Samand մակնիշի 35 DN 801 համարանիշի և Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արշալույս Արարատյանի վարած BMW մակնիշի 77 RP 757 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Սևանի ոստիկանություն ու ՃՈ-ն պարզում են վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում «Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am