Ստամբուլի օդանավակայանը փակ է
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը դադարեցրել է չվերթները եղանակային վատ պայմանների պատճառով։ Ինչպես հաղորդում է NTV-ն, օդանավակայանը ուժեղ ձյան պատճառով չի կարողանում նաև թռիչքներ ընդունել։
Քաղաքի իշխանությունները պետական աշխատողների համար կրճատել են աշխատաժամերը, փակ է նաև Բոսֆորի նեղուցը։
