Թեհրանում հազարավոր մարդիկ սգում են նախկին նախագահի մահը (տեսանյութ)
Թեհրանում մի քանի հազար իրանցի է դուրս եկել փողոց այն բանից հետո՝ սգալու երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի մահը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սգացող իրանցիների ամբոխի հոսքի պատճառով Թեհրանի որոշ փողոցների երթևեկությունը դադարեցվել է: Ալի Ռաֆսանջանն Իրանում նախագահել է 1989-1997 թվ.:
