Նոր սկանդալ Անկարայի և Վաշինգտոնի միջև, և հրաշք իրավիճակ Պուտինի համար

Օրերս, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, որը հայտարարեց, որ Անկարան հարցականի տակ է դրել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի ներկայության հարցը թուրքական Ինջիրլիք ռազմաբազայում: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և ՆԱՏՕ-ի կողմից ռազմաբազայի օգտագործման հարցը եղել է Թուրքիայի կառավարության օրակարգում: Նշենք, որ Ինջիրլիք ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: Այստեղ տեղակայված են մի շարք երկրների ինքնաթիռներ, որոնք անդամակցում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիային և մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ օդային օպերացիային: Այնուհետև ԱՄՆ-ն արձագանքեց «Ինջիրլիք» ռազմաբազայի վերաբերյալ թուրքական սպառնալիքին: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից ամերիկացի զինվորականների օգտվելու հնարավոր սահմանափակումը բացասաբար կազդի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Անկարային Վաշինգտոնի աջակցության վրա. «Կարծում եմ, որ «Ինջիրլիք» ռազմաբազայից մեր օգտվելը սահմանափակելու սպառնալիքը կարող է խաթարել այն աջակցությունը, որը մենք կարող էինք ցուցաբերել»։ Նա հույս է հայտնել, որ այդ սպառնալիքը կյանքի չի կոչվի. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով առանցքային կարևորության դաշնակից է, և ԱՄՆ-ը ներկայումս հավելյալ օգնություն է ցուցաբերում նրան՝ կապված ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետ»։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում, այսպիսով, նոր սկանդալ է հասունանում: Գյուլենի արտահանձնման շուրջ առաջացած լարումը դեռ չմեղմված` ի հայտ եկավ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայի գոյության անհրաժեշտության շուրջ: Անկարան, բացահայտ ցույց է տալիս, որ չի վստահում ԱՄՆ-ին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկրի հարավում տեղակայված Ինիջիրլիք ավիաբազան փակելու հարցը օրակարգում չկա: Սակայն, միևնույն ժամանակ նա նշել է, որ այն երկրները, որոնք ավիաբազան օգտագործում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով, բայց փաստացիորեն անգործության են մատնված, անելիք չունեն Ինջիրլիքում. «Վերջին ժամանակներս միջազգային կոալիցիան չի աջակցում Թուրքիայի ջանքերին՝ ուղղված ահաբեկիչների դեմ պայքարին… Եթե Թուրքիային աջակցություն չեն ցուցաբերում, ինչի՞ համար է օգտագործվում Ինջիրլիք ավիաբազան»: Թուրքիայում, որտեղ մամուլը այժմ արդեն տոտալ կերպով իշխանության վերահսկողության տակ է գտնվում ուշագրավ ապտակ է հասցրել ԱՄՆ գործող նախագահին: Yeni Akit թուրքական թերթը իր կայքում և Twitter-ի էջում հրապարակել է երկու լուսանկարների կոլաժ: Աջ կողմում պատկերված է Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդու լուսանկարը, որի դեմքը փոխարինել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի դեմքով: Իսկ ձախ կողմում ԱՄՆ նախագահի լուսանկարն է: Կոլաժը մեծ տարածում է գտել նաև սոցցանցերում: «Մարդասպանի ավելի պարզ լուսանկարը»,-գրված է թվիթի տակ: Գրառումը բաղկացած է մեկ պարբերականից, որում ասվում է. «Սոցիալական ցանցերում քննարկում են, որ ԱՄՆ-ը կանգնած է Reina գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում»: Հետաքրքրական է Անկարայի դիրքորոշումը` ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ ռուս դիվանագետներին վտարելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումն այժմեականացրել է Սառը պատերազմի ժամանակներին վերադարձ կատարելու մասին քննարկումները։ Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է Սառը պատերազմի ժամանակներին վերադառնալուն, ինչի մասին հստակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի համապատասխան որոշումից հետո. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զուսպ արձագանքը ԱՄՆ իշխանությունների գործողություններին մեծապես նպաստել է միջազգային արենայում լարվածության նոր փուլի վերաբերյալ մտահոգությունների նվազեցմանը»։ Չավուշօղլուն դրական քայլ է համարել Կրեմլի այն որոշումը, որն առնչվում է Ռուսաստանում ամերիկացի դիվանագետներին ուղիղ 35 տոմս հատկացնելուն՝ կապված Ամանորի հետ. «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական գործընկերներն են։ Չնայած երկկողմ հարաբերությունների որոշ խնդիրներին՝ Թուրքիան կողմ է փոխշահավետ հենքով երկու երկրների հետ համագործակցության զարգացմանը։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը շահավետ չէ աշխարհի որևէ երկրի։ Աշխարհում կուտակվել են բազում խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Ռուսաստանի մասնակցությունը»։ Մինչ սրվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, կարելի է ենթադրել, թե ինչ բավականություն է ստանում ստեղծված  մթնոլորտից Պուտինը` Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ խայթոցների ֆոնին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am