«Չի կարելի Սուրբ ծննդի օրով վերցնել և այսպես ասած՝ քաղաքական ագիտացիաներ անել հենց եկեղեցում»

Գուգարաց թեմի առաջնորդի՝ Սուրբ ծննդի օրը արած հայտարարությունը բազմաթիվ արձագանքների առիթ տվեց և կարծես թե դառնում է հետտոնական տրամադրությունների ամենագլխավոր թեման։ Ի՞նչ էր ընկած սրա հիմքում։ Սրբազանը, ըստ էության, պատարագը պրոյեկտել էր քաղաքական դասախոսության հետ և չզլացավ իր «սրտի խոսքն» ասել Վանաձորի ընդդիմադիր ավագանու անդամներին, ովքեր ներկա էին մատուցվող պատարագին, ու հորդորեց նրանց ներկա գտնվել ավագանու նիստերին ու չբոյկոտել։ Սրբազանը դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց ու անուններ այդ պարագայում չտվեց, սակայն ինչպես ասում են, պարզ է, թե ինչ նկատի ուներ։ Սա էլ իր հերթին առաջացրել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների դժգոհությունը, որոնք իրենց մամլո ասուլիսներում ու հարցազրույցներում հայտնում էին իրենց խորը դժգոհությունը առ այն, որ եկեղեցին ու հոգևորականը իրավունք չունեն խառնվելու քաղաքական հարցերին, մանավանդ եթե դրանք իրենց մեջ չեն պարունակում օբյեկտիվ մտահոգություններ։ Եվ իսկապես կարելի է հասկանալ այդ մարդկանց դժգոհությունը։ Նախ սկսենք նրանից, որ Գուգարաց թեմի առաջնորդն, իհարկե, կարող է կարծիք հայտնել, սակայն այդ կարծիքը, քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը պետք է ունենան կոնկրետ արտահայտման ձև ու տեղ։ Չի կարելի Սուրբ ծննդի օրով վերցնել և այսպես ասած՝ քաղաքական ագիտացիաներ անել հենց եկեղեցում այն դեպքում, երբ արարողությանը ներկա են թե՛ ԼՀ-ի ու թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Սա առաջին։ Երկրորդ՝ Սրբազանը պետք է հասկանա, որ գոյություն ունի քաղաքական օրակարգ, իսկ այդ քաղաքական օրակարգի մեջ ընդդիմությունն ընտրել է կոնկրետ գործելաոճ, այն է՝ բոյկոտի տեսքով պարալիզացնել քաղաքապետարանի աշխատանքը։ Քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստեր գումարել, իսկ երրորդ նման պարագայում արդեն ընդդիմությունը կարող է դիմել Կառավարությանը՝ պահանջելով լուծարել քաղաքի ավագանուն։ Այլ կերպ ասած՝ ԼՀ-ն կոնկրետ նպատակ ունի և հետևողականորեն գնում է այդ նպատակի իրագործմանը։ Այլ հարց է, թե ինչքանով դա նրանք կհաջողեն։ Հետևաբար, որպես սրբազան ու հոգևոր հայր՝ Չուլջյանը պարտավոր է հաշվի առնել նաև այն 10.000 ընտրողներին, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, ու Վանաձորի համար դա բնավ քիչ թիվ չէ։   Ինչևէ, միջադեպը իսկապես տհաճ է ու այն ևս մեկ աստիճանով խորացրեց հասարակության ու եկեղեցու միջև վերջին տարիներին ձևավորված անջրպետը։ Քաղաքականությունը եկեղեցու գործառույթների մեջ չի մտնում, ու լավ կլիներ, որ սա լիներ վերջին դեպքը, երբ բավականին մեծ կշիռ ունեցող հոգևորականը քաղաքական դասեր է փորձում տալ ընդդիմության ներկայացուցիչներին։ Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները «Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում «Հրապարակ». 200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները «Փաստ». Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում «Ժողովուրդ». Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում «Փաստ». Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում «Հրապարակ». «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am