Գասկոյնին ծեծի են ենթարկել
«The Mirror»-ը հայտնում է, որ Նախկին անվանի ֆուտբոլիստ Պոլ Գասկոյնը Լոնդոնի հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկվել.նրան աստիճաններից հրել են` պատճառելով լուրջ վնասվածքներ: Հիվանդանոցում Գասկոյնի գլուխը վիրահատել են` անցկացնելով 11 կար: 49-ամյա սկանդալային աստղը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Լոնդոնի ոստիկանությունն այժմ փնտրում է հանցագործին :
