«Լա Լա Լենդը» «Ոսկե գլոբուսի» է արժանացել
Gazeta.ru-ի փոխանցմամբ,հունվարի 9-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը,որի ընթացքում «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Լուսնի լույսը» ֆիլմը, իսկ լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում խաղացած դերի համար: «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել Իզաբել Յուպերը՝ «Նա» ֆիլմում մարմնավորած դերի համար: «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» ժանրում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Դեմյեն Շազելի «Լա Լա Լենդը», որը նաև հաղթել է «Լավագույն սցենար» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում,«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Zootopia»-ն, իսկ լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող «Թագը»: «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ռայան Գոսլինգը:
