Խառնաշփոթ ու թոհուբոհ ամերիկյան վարչակազմերում

Թե ինչպես Թրամփը պաշտպանեց Ջուլիան Ասանժի կարծիքը Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի Կոնգրեսում լսումներ են անցկացվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ, ինչը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածելի է համարում: Լսումներն անցկացվում են Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որի ղեկավար հանրապետական Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումներ են կատարվել և դրանց հետևում կանգնած է Մոսկվան: Լսումներին մասնակցում են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթերը: Մինչ լսումները ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները պնդել էին, որ ընտրարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև առանձին անհատների կայքերը, հաքերային հարձակումների են ենթարկվել, և որ այդ հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Ամերիկյան հետախուզության պաշտոնյաները նաև նշել էին, որ հաքերային հարձակումների նպատակը Թրամփին օգնելն էր՝ հաղթելու իր մրցակից դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Դեմոկրատների ազգային կոմիտեի և Հիլարի Քլինթոնի քարոզարշավի պատասխանատուներից Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված տվյալները հայտնվել են մամուլում՝ վնաս հասցնելով Հիլարի Քլինթոնի քարոզարշավին: Մոսկվան բազմիցս հերքել է այս պնդումները: Բացի դեմոկրատներից, մի շարք հանրապետականներ ևս գտնում են, որ նախընտրական շրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների է ենթարկվել, սակայն դա չեն կապում Թրամփի հաղթանակին օգնելու հետ: Հանրապետական ազդեցիկ սենատոր ՄըքՔեյնը կողմ է այդ խնդիրները ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու՝ դեմոկրատների առաջարկին։ Ինքը՝ Թրամփը, կասկածի տակ դնելով հաքերային հարձակումների միջոցով ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը, հարցականի տակ է դնում նաև ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրահանգումները: Օրերս Թվիթերի իր էջում նա պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը: Թրամփը Թվիթերում գրել է. «Ասանժն ասել է, որ 14 տարեկանը կարող է կոտրել Պոդեստայի կայքը, ինչո՞ւ է Դեմոկրատների ազգային կոմիտեն այդքան անզոր»։ Նա նաև ասել է, որ ռուսներն իրեն ինֆորմացիա չեն տվել: Թրամփը նաև մեջբերել է Ասանժի տեսակետը, որը նա հատնել էր Fox news-ին տված հարցազրույցում, թե ամերիկյան մամուլը խնդիրը լուսաբանել է «շատ անազնիվ»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նոյեմբերի 8-ի քվեարկությունից առաջ WikiLeaks-ը հրապարակ էր Դեմոկրատների ազգային կոմիտեի կայքից և Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված ինֆորմացիան: Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները Ջուլիան Ասանժին մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետախուզական ծառայություններին հանձնարարել է մինչև հունվարի 20-ը ամփոփիչ զեկույց ներկայացնել: Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենան հունվարի 3-ին տված հարցազրույցում ասել է, թե աշխատանքներն ավարտական փուլում են: «Զեկույցը ցույց է տալու, թե ինչ է արել Ռուսաստանը, ինչպես է արել, և ինչպես ենք մենք իմացել դա», - ասել է կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը: The Wall Street Journal-ը հունվարի 4-ին գրել է, թե Թրամփի վարչակազմը մտադիր է բարեփոխել ամերիկյան հետախուզական ծառայությունը: Ըստ հրապարակման, Թրամփն ու նրա շրջապատը գտնում են, որ այդ ծառայությունները անհարկի քաղաքականացված են, վատ են համակարգում իրենց աշխատանքը: ԿՀՎ-ն ներկայացրեց հաքերային սկանդալում ներգրավված ռուսների անունները ԱՄՆ հետախուզական գործակալությունները նույնականացրել են այն ռուսաստանցիներին, ովքեր հաքերային հարձակումների արդյունքում իրենց տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակագրությունը փոխանցել են WikiLeaks կայքին` նպատակ ունենալով ազդել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքի վրա: Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերոհիշյալ տվյալները հունվարի 5-ին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ հունվարի 6-ին դրանք կտրամադրի նաև ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս նորությունը կարևոր է, քանի որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, թե այդ նամակագրությունը ռուսներից չի ստացել, իսկ Թրամփը, հղում անելով Ասանժի հայտարարությանը, պնդել է, որ Ռուսաստանը հաքերային սկանդալում ներգրավված չէ: ԱՄՆ-ի իշխանությունները պատասխանել են Ռուսաստանի կողմից իրագործված ցանցահենային հարձակումներին, ձեռնարկված միջոցների մի մասը գաղտնի գործողություններ են և դրանց մասին չի բարձրաձայնվի: Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի առ այն, որ Մոսկվան ջանքեր է գործադրել ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար: «Մեր կողմից ՌԴ-ի հանդեպ ձեռնարկված որոշ միջոցառումների մասին հասարակությունը կիմանա, մյուսների մասին՝ ոչ»,-ասել է Բայդենը: Նշենք նաև, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հաստատել են, որ նրանք միջնորդներ են գտել Ռուսաստանի և WikiLeaks կայքի միջև, ովքեր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փաստաթղթերը փոխանցել են հրապարակման։ Այս մասին հայտնում է CNN –ը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ծանոթ են զեկույցի բովանդակության հետ: Այն արդեն փոխանցվել է Բարաք Օբամային։ Այսօր Դոնալդ Թրամփը նույնպես կհանդիպի հետախուզության ներկայացուցիչների հետ, ովքեր նրա համար այդ թեմայով հատուկ ճեպազրույց կանցկացնեն։ Զեկույցի ոչ գաղտնի տարբերակը կտարածվի հաջորդ շաբաթ։ Աշխարհաքաղաքական խառնաշփոթ ԱՄՆ-ում Մինչ շարունակվում է հաքերային և կիբերսկանդալը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում, լիակատար անորոշություն է այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին է ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հայտարարություն է տարածել, ըստ որի բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը քաղաքական մոտիվացում ունի, պետք է լքեն իրենց պաշտոնները մինչև Թրամփի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի դիվանագետների, որոնք ծանոթ են իրավիճակին: Ինչպես նշում է պարբերականը, նման գործողությունը կարող է դառնալ առաջին նախադեպը երկար տարիների ընթացքում, երբ դիվանագետներին պաշտոնից հեռացնելուց առաջ ժամանակ չեն տալիս: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում է հնի հետ՝ դեսպանների աշխատանքը մի քանի շաբաթով կամ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դիվանագետների տվյալներով, որոնք տեսել են փաստաթուղթը, դեսապանները պետք է հեռանան առանց բացառությունների: Այսպիսով, Վաշինգտոնը մի քանի ամիս հնարավոր է մնա առանց գլխավոր ներկայացուցիչների այնպիսի կարևոր երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Կանադան և Մեծ Բրիտանիան: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է հունվարի 20-ից կառավարման լծակները ստանձնող Թրամփի վարչախմբին, որ չի կարելի չեղյալ հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի ապահով է դարձել, իսկ Թեհրանը զրկվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններից: ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, պնդելով, որ այն կնքած գերտերությունները չափազանց մեծ զիջումների են համաձայնել և կոչ է արել հրաժարվել դրանից: Այս համաձայնագրով Իրանը պարտավորվել է կրճատել իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ համաձայնագրի արդյունքում Թեհրանը կրճատել է իր ունեցած հարստացված ուրանի պաշարները` 12,000 կիլոգրամից հասցնելով ընդամենը 300 կիլոգրամի: «Համաձայնագիրը փաստացի արգելափակել է միջուկային զենք ստեղծելու բոլոր ճանապարհները Իրանի համար», - ասել է Քերրին: Իսկ ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփին փոխել պահվածքը։ 45-րդ նախագահի հասցեին քննադատությամբ Բայդենը հանդես է եկել PBS հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ Բայդենին խնդրել են մեկնաբանել կարծիքի արտահայտման համար Twitter սոցցանցի օգտագործման հանդեպ Թրամփի մոլուցքը։ «Մեծացե՛ք, Դոնալդ, մեծացե՛ք։ Մեծանալու ժամանակն է։ Դուք նախագահ եք, ցու՛յց տվեք մեզ, թե ինչի եք ունակ»,- 70-ամյա Թրամփին խորհուրդ է տվել 74-ամյա Բայդենը։ Նա նաև խոստովանել է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ ապագա վարչակազմը կմտցնի արտաքին, այլ ոչ թե ներքին քաղաքականությունում։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում երկու շաբաթից կփոխարինի Թրամփը, հույս է հայտնել, որ ներկայիս լարվածությունն ամերիկյան հետախուզության և նոր իշխանության միջև շուտով կթուլանա։ Թրամփը վերջին օրերին բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ հատուկծառայությունների եզրակացությունները՝ նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկյան քաղաքական ինստիտուտների վրա կատարված կիբերհարձակումներին Մոսկվայի մասնակցության վերաբերյալ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am