Բաղդադում ականապատ ավտոմեքենա է պայթել
Իրաքի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 55 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը և բժիշկներին: Գործակալության տվյալներով՝ ականապատ ավտոմեքենա է պայթել Բաղդադի արևելյան մասում:
