Թվերի լեզվով. Հենրիխ Մխիթարյանն օգնեց Ժոզե Մոուրինյոյին վերակենդանացնել «Յունայթեդը»

Metro պարբերականի վերլուծականը. Զլատան Իբրահիմովիչը կրկին գոլեր է խփում, Ժոզե Մոուրինյոն կրկին հաղթում է: Անցած ամիս «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է նախկին մակարդակին, բայց դա ինչքանո՞վ էր կախված համաշխարհային կարգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կանոնավոր կերպով դաշտ դուրս բերելու որոշումից:  Մրցաշրջանի սկզբում երկրպագուները և մասնագետները զարմացած էին, քանի որ Մոուրինյոն կարծես թե չէր ցանկանում հայ փլեյմեյքերին դաշտ դուրս բերել, թեև «Յունայթեդը» նրա համար 27 միլիոն ֆունտ էր վճարել Դորտմունդի «Բորուսիային», որի կազմում նա արժանացել էր Բունդեսլիգայի տարվա լավագույն խաղացողի կոչմանը: «Որոշ խաղացողների համար շատ հեշտ է հարմարվել անգլիական ֆուտբոլին, ուրիշներին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Նրանց ժամանակ է անհրաժեշտ ինտենսիվությունը, ագրեսիվությունը, առանց գնդակի խաղը և մրցունակությունը զգալու համար… Միկիին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դառնա այն բարձրակարգ խաղացողը, որը նա գիտի, որ կարող է լինել»,- հոկտեմբերին Մոուրինյոն այսպես էր փորձում արդարացնել Մխիթարյանի բացակայությունը: Դժվար թե Մոուրինյոն ուղղակի գա և ասի, որ չէր գնահատում խաղացողին: Այժմ նա կարող է ասել` ես ձեզ այդպես էլ ասել էի, և պնդի, որ ճիշտ է վարվել` սպասելով Մխիթարյանին խաղալու հնարավորություն տալուն, բայց եթե նա ստիպված չլիներ փոփոխություններ կատարել իր թիմի մտահոգիչ մարզավիճակը բարելավելու համար, արդյո՞ք Մխիթարյանը հնարավորություն կստանար: Եթե Մխիթարյանը խաղում է Խաղ 14, հաղթանակ 10, ոչ-ոքի 2, պարտություն 2, գնդակներ 33-11 71.4 հաղթանակի տոկոս 2.3 գոլ/խաղում 0.78 բաց թողած գոլ/խաղում Եթե Մխիթարյանը չի խաղում խաղ 15 հաղթանակ 8 ոչ-ոքի 4 պարտություն 3 գնդակներ 24-15 53.3 հաղթանակի % 1.6 գոլ/խաղում 1 բաց թողած գոլ/խաղում Մինչև Մխիթարյանը վերջապես մեկնարկային կազմում տեղ կստանար Եվրոպայի լիգայի «Ֆեյենորդի» դեմ խաղում, «Յունայթեդը» սարսափելի խաղ էր ցուցադրում` բոլոր մրցաշարերի ինը հանդիպումներից միայն երեքում հաղթանակ տանելով: Առանց ստեղծագործականության և դրայվի` հեշտ է տեսնել, թե ինչու պորտուգալացին ստիպված եղավ այլ բան փորձել իր հիմնական հարձակվող Իբրահիմովիչին օգնելու համար, որն ինքը տառապում էր գոլային երաշտից, մինչև այդ 4-0 հաշվով հաղթանակը կսկսեր ողջ թիմի վերածնունդը: Թվերը չեն ստում. «Յունայթեդն» ավելի շատ է հաղթում, ավելի շատ է խփում և ավելի քիչ է բաց թողնում, երբ Մխիթարյանը թիմում է: «Օլդ Թրաֆորդում» փայլուն ռոտացիա կազմակերպելու համար Մոուրինյոն շնորհավորանքի փոխարեն քննադատության է արժանի, քանի որ նա կազմից դուրս էր թողել իր կարգն ապացուցած համաշխարհային մակարդակի խաղացողի հենց այն դիրքում, որտեղ «Յունայթեդն» ամենաթույլն էր, ինչը հանգեցրել էր «Կարմիր Սատանաների» վատ ելույթներին և արդյունքներին: «Նա տրամադրված էր պայքարի ադապտացվելու համար: Նա ֆիզիկապես և տակտիկապես շատ աշխատեց. տաղանդը կար, մենք գիտեինք դա, երբ գնեցինք նրան: Հիմա նա լավ է խաղում Պրեմիեր լիգայում, Եվրոպայի լիգայում և գավաթում, այնպես որ ես շատ գոհ եմ»,- ասաց Մոուրինյոն, երբ Մխիթարյանը նրբագեղ գոլի հեղինակ դարձավ «Զորյայի» դեմ խաղի առաջին խաղակեսում: Հեշտ է տեսնել` ինչպես է Մոուրինյոն փորձում և կշարունակի փորձել սա դարձնել իր հաջողության պատմությունը` պնդելով, որ խաղացողն արձագանքել է իր մեթոդներին, բայց հենց ինքը` ֆուտբոլիստը, չի հաստատում, որ օգուտ է ստացել իր անտեսման շրջանից, հատկապես որ մյուս նորեկները` Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան և Էրիկ Բեյլին, միանգամից հայտնվեցին Մոուրինյոյի մեկնարկային կազմում: «Երբ ես եկա, շատ դժվար էր:Ես անհայտ խաղացող չէի: Ես խաղացել էի Բունդեսլիգայի լավ ակումբում, այնպես որ մի քիչ զարմացած էի, որ խաղաժամանակ չունեի»,- ասաց Մխիթարյանը, երբ անցած ամիս նրան հարցրին թիմի կազմից դուրս մնալու մասին: Նա միակը չէր, որ զարմացած էր, բայց «Յունայթեդի» երկրպագուները կարող են գոհ լինել, որ պատահաբար, թե մտադրված, Մոուրինյոն վերջապես հասկացել է իր սխալը: Թարգմանությունը՝ totoexpert.am-ի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am