Իսրայելը կրճատել է ՄԱԿ-ի ֆինանսավորումը
Իսրայելը 6 միլիոն դոլարով կրճատել է ՄԱԿ-ի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ կազմակերպությունը պաղեստինյան հողերում բնակելի տարածքների շինարարության դադարեցումը պահանջող բանաձև ընդունեց։ Այս մասին գրում է ТАСС-ը։«Իսրայելը կդադարեցնի ՄԱԿ-ում (բյուջեում) ներդրումների մի մասի վճարումը՝ հավասար մոտ 6 մլն դոլարի՝ ի պատասխան Անվտագության խորհրդի ընդունած 2334 բանաձևի: Այդ գումարը համապատասխանում է ՄԱԿ-ի բյուջեի մասին, որը հատկացվում է հակաիսրայելական կառույցների ֆինանսավորման համար: Իսրայելի համար խելամիտ չէ այդպիսի գործակալություններ պահելը»,- ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: 2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել կապված պաղեստինյան տարածքները Իսրայելի կողմից վերաբնակեցումը դադարեցնելու հետ։
