Էրդողանը նորից քննադատում է

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կրում են օկուպացիոն բնույթ։ Էրդողանն այդ մասին հայտարարել է Սենեգալում լրագրողների հետ զրույցում, ուր ժամանել է իր լատինամերիկյան շրջագայության ավարտից հետո։ Էրդողանը մեկնաբանել է ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունը, թե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի տարածք։ «Ռուսաստանը նախ պետք է պատասխան տա այն մարդկանց համար, որոնց նա սպանել է Սիրիայում։ Սիրիայում (Բաշար Ասադի) վարչակարգի հետ համագործակցությամբ սպանվածների թիվը ներկայումս հասնում է մոտ 400.000-ի։ Ռուսաստանը զբաղված է Սիրիայի ներքին օկուպացմամբ։ Տարտուսում Ռուսաստանի ծովային բազայի, Լաթաքիայում ավիաբազայի առկայությունը վկայում են Ասադի համար «գաճաճ պետություն» ստեղծելու փորձերի մասին։ Սիրիայում արդեն իսկ ավարտվել է Ասադի ժամանակը։ ԴԱԻՇ-ն ու մյուս խմբավորումներն արդեն իսկ մասնատել են Սիրիան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա գտնվում է վտանգի մեջ։ Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կիլոմետրանոց սահման, և ներկայումս վերստին երկիր է հոսում փախստականների ալիքը։ Իսկ Ռուսաստանը սահման ունի՞ Սիրիայի հետ։ Իսկ Իրա՞նը։ Նրանք ասում են, որ իրենց կանչել է Ասադը։ Սակայն, ոչ բոլոր հրավերներին է անհրաժեշտ պատասխանել, որովհետև այնտեղ (Սիրիա) կա Ասադը, որը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Եվ նրան աջակցողները կիսում են այդ հանցանքի մեղավորությունը»,- ասել է Էրդողանը։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am