Պենտագոնը՝ Սիրիայում ԻՊ-ի ղեկավար Մահմուդ ալ-Իսաուիի ոչնչացման մասին
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերը ոչնչացրել են Սիրիայում այդ ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկին՝ Մահմուդ ալ-Իսաուիին:
Պենտագոնի տվյալներով՝ «Սիրիայում գտնվող ԻՊ-ի առաջնորդը և համակարգողը ոչնչացվել է սիրիական Ռաքքայում 2016 թվականի դեկտեմբերի 31-ին իրականացված ռմբակոծության արդյունքում»: «Մահմուդ ալ-Իսաուին ԻՊ-ի վաղեմի անդամ էր, ով մինչև Ռաքքա տեղափոխվելը աշխատում էր Ֆալուջայում խմբավորման հետախուզական և մեդիա ենթակառուցվածքների համար: «Նա վերահսկում էր ԻՊ-ի ղեկավարների և խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքների միջև ֆինանսական հոսքերը, ինչպես նաև աջակցում էր քարոզչական և հետախուզական գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում: