Պուտինը հանձնարարել է խստացնել բանկերի պատասխանատվությունը
Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է,որ նախագահ Վյադիմիր Պուտինը երկրի կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է խստացնել բանկերի պատասխանատվությունը՝ բնակչության գերվարկավորման համար։ Ֆինանսական կարգավորիչն ու կառավարության պաշտոնյաները պետք է մինչև 2017 թվականի մարտի 1-ը առաջարկներ ներկայացնեն՝ մեծ վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների վարկավորումը սահմանափակելու վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է բանկերին պարտավորեցնել ստուգել պոտենցիալ վարկառուների պարտավորությունները այլ վարկերի գծով և եթե պարզվի, որ վարկային պայմանագիրը կնքելու պահին հաճախորդի ամսական եկամուտների և վարկի գծով վճարումների հարաբերակցությունը բարձր է ԿԲ-ի կողմից սահմանված շեմից, ապա բանկը իրավունք չի ունենա հաճախորդից պահանջել մարել ժամկետանց պարտավորությունը։
