ՌԴ-ն կրճատում է Սիրիայում իր ռազմական ուժերը
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է,որ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնում է,որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն սկսել է կրճատել Սիրիայում ՌԴ զինված ուժերի խմբավորումները: Հակամարտության գոտին առաջինը կլքեն Հյուսիսային նավատորմի ավիակիր խմբի նավերը՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ:
