Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սոս Հովսեփյանը և ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննես Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը անօթևան է և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video) Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am