Երկրաշարժ Իրանում.կա 4 զոհ
Իսլամական հանրապետության Պետական հեռուստատեսությունը հայտնում է,որ Իրանի հարավում հունվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած 5.1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 4 մարդ է զոհվել, նույնքան վիրավոր կա: Էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Խոնջ քաղաքի մերձակայքում: Զոհերն օտարերկրյա քաղաքացիներ են՝հիմնականում Աֆղանստանի , որոնք աշխատել են տեղի ֆերմաներում:
