Երկրաշարժ՝ Իրանում. կան զոհեր
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:Վնասվել են հիմնականում իրանական ավանդական տները, որոնք կառուցվել են՝ առանց տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հաշվի առնելու, հայտնում է lenta.ru-ն: Ինչպես հաղորդվում է զոհերը արտասահմանցիներ են: Նախնական տվյալներով՝ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում են տեղի գործարաններում:
