Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպի վիրուսից մարդու մահվան դեպք
Չինաստանում գրանցվել է H7N9 թռչնի գրիպի վիրուսից մարդու մահվան դեպք: Մահացել է Ժիչժաո քաղաքի 77-ամյա բնակիչ, հայտնում է «Սինհուան»:
Դեկտեմբերի 25-ին Հոնկոնգում թռչնի գրիպից մահացել է 75-ամյա տղամարդ, եւս երկու դեպք Անհոյ գավառում գրանցվել է դեկտեմբերի ընթացքում:
Գիտնականները ենթադրում են, որ գրիպի ցածր պաթոգեն վիրուսը հայտնվել է թռչնաֆաբրիկայում եւ մուտացիայի ենթարկվել՝ վերածվելով բարձր պաթոգեն շտամի:
