Առաջարկում են հարկադիր բուժել ալկոհոլիզմով տառապողներին
Բելառուսում առաջարկում են ալկոհոլիզմով տառապողներին հարկադիր ուղարկել բուժման երկու տարով:Այդ մասին հաղորդում է «Բելառուսկի պարտզիան»-ը՝ վկայակոչելով պատիժների կատարման դեպարտամենտի պետ Սերգեյ Դորոշկոյին: «Առաջին կես տարվա ընթացքում մարդուն դուրս են բերում կոմատոզ վիճակից, վերականգնում նրա սոցիալական ու աշխատանքային ունակությունները: Անհրաժեշտ նաեւ հեռանալ կամավոր բուժում հասկացությունից, այն պետք է լինի հարկադիր, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ»,-ասել է Դորոշկոն:
