ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ցուցմունք կտան ՌԴ դեմ մեղադրանքների վերաբերյալ
ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Կոնգրեսում ցուցմունք կտան 2016-ի նախագահական ընտրությունների ընթացքում քիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքների վերաբերյալ:Լսումներին հավանաբար կմասնակցեն Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը եւ Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթրեն: ԱՄՆ սենատոր, հանրապետական Լինդսի Գրեմը և ևս մի քանի սենատ զեկույց են պատրաստում, նշելով, որ ամերիկյան հետախուզության զեկույցը Թրամփին կվստահեցնի, որ Ռուսաստանն ամերիկյան ընտրություններում իր դերը խաղացել է, որ զեկույցը դեմոկրատների համար տհաճ է լինելու, և եթե դրան պատասխան չտրվի, մյուս ընտրություններում հանրապետականների հետ այդպես կվարվեն նաև Իրանն ու Չինաստանը:
