Հաջորդ անգամ նախապես կզանգահարեմ. Եղիսաբեթ 2-րդի թիկնապահներից մեկը քիչ է մնացել՝ գնդակահարի թագուհուն
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը քիչ էր մնացել դառնար «աչալուրջ» թիկնապահի զոհը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա անքնությամբ տառապելով գիշերը զբոսնում էր Բուքինգեմյան պալատում: Դեպքի մասին պատմել է նախկին գվարդիականներից մեկը։ Մի անգամ գիշերը նա հսկել է պալատի ներքին տարածքը, երբ մթության մեջ ֆիգուր է նկատել։ Նա բղավել է. «Ո՞վ է»։ Պարզվել է, որ նա եղել է Մեծ Բրիտանիայի թագուհին։ «Գրո՛ղը տանի, Ձերդ մեծություն, քիչ էր մնում՝ գնդակահարեի Ձեզ»,- թերթը մեջբերել է գվարդիականի խոսքերը։ Ի պատասխան թագուհին կատակել է. «Ամեն ինչ կարգին է, հաջորդ անգամ նախապես կզանգահարեմ, եւ դուք ստիպված չեք լինի իմ վրա կրակել»:
